Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝ չեխական օփենի հաղթող

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝  չեխական օփենի հաղթող

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Չեխիայի Տեպլիցա քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ նվաճել է հաղթողի կոչումը:

Նույն արդյունքն են արձանագրել ևս վեց մրցակից, սակայն Մովսիսյանն առաջին տեղին արժանացել է լրացուցիչ գործակիցներով, հայտնում է Aravot.am-ը:

Օփենին մասնակցել է 30 երկրի 180 շախմատիստ, այդ թվում 17 գրոսմայստեր: Այն անցկացվել է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է եղել 9 տուրից:

Սերգեյ Մովսիսյանը ծնվել է 1978-ին Թբիլիսիում: 1994-ին տեղափոխվել Չեխիա: 2002-ից մինչև 2010թ. հանդես է եկել Սլովակիայի կողմից։ Գրոսմայստեր է 1997-ից: Հայաստանի հավաքականի կազմում՝ 40-րդ շախմատային օլիմպիադիայի (2012) և 8-րդ շախմատի համաշխարհային առաջնության (2011) հաղթող։

Բազմաթիվ մրցաշարերի հաղթող` Բեռլին (1993, 1-2-րդ տեղեր), Լիտեմիսլե (1995), Տրենչինե (1995), Սալա (1995), Պարդուբիցե (1995, 1998), Զլինե (1995, 1-2-րդ տեղեր), Համբուրգ (1997), Լինզարոտ (1999), Պրագե (1999), Սարաևո (2002, 2007), Չիգոնի հուշամրցաշար Սանկտ Պետերբուրգ (2007), Վեյկ ան Զեյ (2008թ., մրցաշար B)։ Չորս շախմատային օլիմպիադաների մասնակից (2 անգամ Չեխիայի թիմի կողմից և 2 անգամ էլ Սլովակիայի)։

Տիրապետում է ինը լեզվի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---