Սիրիայում ահաբեկչության թիրախը կարող էր լինել Անտիոքի և համայն Արևելքի պատրիարքը

Սիրիայում ահաբեկչության թիրախը կարող էր լինել Անտիոքի և համայն Արևելքի պատրիարքը

PanARMENIAN.Net - Ահաբեկիչը ցանկացել է մտնել կուտակված մարդկանց մեջ, սակայն նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները

Սիրիայի Էլ Ղամիշլի քաղաքում մահապարտ ահաբեկչի թիրախը կարող էր լիենլ Անտիոքի և համայն Արևելքի պատրիարք Իգնատիուս Եփրեմ II-ը: Ահաբեկիչը պայթեցրել է իրեն, երբ Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարքը Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերի կողմից սպանված տասնյակ հազարավոր քրիստոնյա ասորիների հիշատակին նվիրված արարողություն էր անցկացնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ֆրանս պրեսի» վրա հղումով:

Ահաբեկիչը ցանկացել է մտնել կուտակված մարդկանց մեջ, սակայն նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները:

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն հունիսի 19-ին սիրիացի քրդերի «մայրաքաղաքը» համարվող քաղաքում: 3 մարդ զոհվել է, 5-ը` վիրավորվել:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---