Ռուսաստանը կընդունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած փոխադարձ ընդունելի տարբերակ24 մարտի 2007 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը շահագրգռված է իր հարեւանների հետ բարեկամական հարաբերություններում, խոսքը հատկապես նրանց մասին է, ում հետ մենք ունենք բարեկամության, բարիդրացիական հարեւանության, համագործակցության դարավոր հարաբերություններ: Եւ այդ կապակցությամբ, հետաքրքրություն կա մշտական համագործակցության, կառուցողական երկխոսության: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնությունների խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը:Խոսելով Մոսկվա-Բաքու հարաբերությունների մասին` Միրոնովը հայտարարել է, որ «Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է Կովկասում եւ Անրդկովկասում»: «Մենք շատ ընդհանուր բան ունենք. մենք ունենք Կասպից ծովը, որի շուրջ պետք է պայմանավորվեն ոչ միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը, այլեւ Ղազասխտանը, Թուրքմենստանն ու Իրան: Մենք ունենք կովկասյան խնդիրներ: Մենք ընդհանուր չապաքինվող վերք ունենք` Լեռնային Ղարաբաղը, որովհետեւ այդ վերքը ցավում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Ռուսաստանի ժողովդրի մոտ: Մենք գիտենք, որ քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, դա լինելու է Կովկասում ապակայունացման աղբյուր»,- նշել է Միրոնովը: Նրա խոսքերով, Ռուսաստանը պատրաստ կլինի ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած փոխադարձ ընդունելի տարբերակ: «Եթե ցանկանաք, որ Ռուսաստանը հանդես գա` որպես այդ պայմանավորվածությունների երաշխավոր, ապա մենք դա կանենք մեծ հաճույքով: Այս դեպքում մենք բաց դիրքորոշում ունենք»,- նշել է Միրոնովը, հայտնում է «Թրենդը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |