ՄԱԿ. 2015-ին բռնի տեղահանվածների թիվը ռեկորդային էր![]() 20 հունիսի 2016 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում բռնի տեղահանվածների ռեկորդային քանակ է գրանցվել 2015-ին: Այդ մասին ասվում է ՄԱԿ փախստականների գծով գործակալության զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 20-ին: 2015-ին հակամարտությունների և պատերազմների պատճառով 65,3 մլն մարդ ստիպված է եղել հեռանալ տնից: Դա գրեթե 6 միլիոնով ավելի է, քան գրանցվել էր 2014-ին: Նրանցից 21,3 միլիոնը փախստակն է: Սա ամենամեծ թիվն է 1990-ականներից ի վեր: Եվս 40,8 մլն մարդ ներքին վերաբնակ է` այս ցուցանիշը ևս ռեկորդային բարձր է: Այդպիսով, Երկիր մոլորակի ընդհանուր բնակչության համեմատ յուրաքանչյոր 114-րդն աշխարհում փախստականի կարգավիճակի հայցող է, ներքին տեղահանված անձ կամ փախստական: Բռնի տեղահանվածների քանակն ավելի մեծ է, քան Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ Իտալիայի բնակչությունը: Վերաբնակների ամենամեծ հոսքը Սիրիայից է` 4.9 մլն մարդ, Աֆղանստանից` 2,7 մլն և Սոմալիից` 1.2 մլն: Նրանք բոլորը միասին աշխարհում տեղահանվածների քանակի կեսն են կազմում: Կոլումբիայում (6,9 մլն), Սիրիայում (6,6 մլն) և Իրաքում (4,4 մլն) ներքին տեղահանված անձ կա: Եմենում նախորդ տարի ներքին տեղահանվածների քանակը հասել է բնակչության 9%-ի` 2,5 մլն: Եվրոպան նույնպես անմասն չի մնացել գործընթացից` 593, 000 փախստական, որոնց մեծ մասը Ուկրաինայից է: Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը հասնում է 1,6 մլն: Եվրոպայի երկրներն ընդունել են 4,4 մլն մարդ, որից կեսը` 2,5 մլն, ժամանել է Թուրքիայից: Ապաստան հայցողների ամենամեծ քանակը գրանցվել է Գերմանիայում, որտեղ 2015-ին բնակչության աճը փախստականների հաշվին եղել է 46%: ՄԱԿ-ի փախստականների գծով վարչությունն ամեն տարի հրապարակում է «Գլոբալ թրենդեր» զեկույցը վերաբնակների մասին: Այն հիմնված է պետությունների և գործընկեր կազմակերպությունների տրամադրած տվյալների վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |