Ռուս զինծառայող է զոհվել Սիրիայում![]() 20 հունիսի 2016 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի զինծառայող է զոհվել Սիրիայում` կանխելով մահապարտ ահաբեկչի գործողությունը, որը փորձում էր ականապատ մեքենայով հասնել Հոմսում հումանիտար օգնության բաշխման վայր: Հոմսում զինծառայող Անդրեյ Տիմոշենկովը պահպանում էր ռուսական Հաշտեցման կենտրոնի շարասյունը, հայտնում է Ինտերֆաքսը: ՌԴ ՊՆ-ում ասել են, որ սերժանտ Տիմոշենկովը կանգնեցրել է ականապատ մեքենան` կրակ բացելով դրա ուղղությամբ հրաձգային զենքից: Մահապարտի ղեկավարած մեքենայի պայթյունից սերժանտը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել: «Ռազմական բժիշկները 24 ժամ պայքարել են զինծառայողի կյանքի համար, սակայն ստացած վերքերից հունիսի 16-ին Տիմոշենկովը մահացել է: Նա հետմահու ներկայացվել է պետական պարգևի»,-հայտնել է ՌԴ ՊՆ-ն: Ավելի վաղ, հունիսի 16-ին Մոսկվայի զինվորական հոսպիտալում մահացել էր ևս մեկ ռուս զինծառայող, որը վիրավորվել էր Սիրիայում` Միխայիլ Շիրոկոպոյասը: Ըստ պաշտոնական տվյալների, Սիրիայում գործոսղության ընթացքում 11 ռուս զինծառայող է զոհվել: ՌԴ-ն ռազմական գործողություն է սկսել Սիրիայում 2015-ի սեպտեմբերի 30-ին: Սա հետխորհրդային ժամանակաշրջանի ՌԴ առաջին լայնածավալ ռազմական գործողությունն է նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |