5 ամսում տնտեսական ակտիվությունը ՀՀ-ում աճել է 5.5%-ով20 հունիսի 2016 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ նախնական վիճակագրական տվյալների, 2016-ի հունվար-մայիս ամիսներին աճել է 5.5%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ ծառայության, սպառողական գների անկումը 2016-ին հունվար-մայիս ամիսներին 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 1.6%, իսկ արդյունաբերական արտադրանքի գները Հայաստանում կրճատվել են 3.1%-ով: Հաշվետու շրջանում արտադրվել է մոտ 533 473.6 մլն դրամի արտադրանք` ավելանալով 8.8%-ով 2015-ի նախորդ շրջանի համեմատ: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 175 146.6 մլն դրամ (աճը`4.7%), շինարարության ծավալը` 90 376.5 մլն դրամ (անկումը`7.9%), ներքին առևտրի շրջանառությունը` 774 331.5 մլն դրամ (անկումը`0.1%) և ծառայությունների ծավալը` 468 046.7 մլն դրամ (աճը`8.6%): Արտաքին առևտրի շրջանառության ծավալը ՀՀ-ում 2016-ի հունվար-մայիսին կազմել է մոտ $1 892.7 մլն` ավելանալով 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ 6.8%-ով, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Ըստ բյուջեի, ՀՆԱ աճը ՀՀ-ում 2016-ի համար նախատեսված է 2.2%: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Պետդեպը վիզային սահմանափակումներ է սահմանել Վրաստանի ավելի քան 60 անձի և նրանց ընտանիքների դեմ Նշված անձինք մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը Երևանում սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն կանցկացվի Առաջին համերգը սեպտեմբերի 17–ին է Թումանյանի անվան զբոսայգում Վերին Լարսը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով ՀՀ ՄԻՊ ինստիտուտը դասվել է սպառնալիքների ենթակա հաստատությունների թվին Զեկույցն անդրադառնում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող մարտահրավերներին |