Պուտին. ՌԴ և ՀՀ հարաբերություններն առավել ինտենսիվ են զարգանում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում20 հունիսի 2016 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ինտենսիվ են զարգանում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: «Կարելի է նշել, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում մեր հարաբերություններն առավել ինտենսիվ են զարգանում, ինչը շատ է ուրախացնում: Կա հնարավորություն և անհրաժեշտություն քննարկելու, թե ինչպես ենք գործելու հետագայում: Հիմա Հայաստանը գլխավորում է ՀԱՊԿ-ը և աշնանը կայանալու է բարձր մակարդակի հանդիպում»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սարգսյանն իր հերթին հաստատել է, որ այդպիսի հանդիպում կարող է տեղի ունենալ հոկտեմբերին: «Այնպես որ այդ մասին էլ կխոսեքն»,-ասել է Պուտինը` շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին ՌԴ այցելության համար: Պուտինը նշել է աճող ապրանքաշրջանառությունը երկրների միջև: Ըստ նրա, լավ ցուցանիշներ են գրանցվում գյուղմթերքի առաքումների մասով: «Մենք արձանագրում ենք, որ չնայած բարդություններին համաշխարհային և ՌԴ տնտեսության մեջ, ապրանքաշրջանառությունն աճում է: Աճում է զգալիորեն, մի քանի անգամ աճել են գյուղմթերքի առաքումները Հայաստանից: Ինչը մեզ շատ է ուրախացնում: Հուսով եմ, որ այդ միտումը զարգացում կստանա ապրանքաշրջանառության ամբողջ շուկայի համար և մեզ համար զգայուն ապրանքային խմբերի մասով»,-ասել է Պուտինը: Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահի առանձնազրույցը, նախատեսված է նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: Մայիսի 16-ին Վիեննայի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |