26 մարտի 2007 - 13:45 AMT
Վարչապետի մահվան կապակցությամբ Հայաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ կառավարությունը հրաժարական է ներկայացրել: Նոր վարչապետը կնշանակվի 10 օրվա ընթացքում: Այդ մասին հայտարարվել է մարտի 26-ին այս րոպեներին ավարտված նախարարների կաբինետի արտահերթ նիստի ժամանակ, որը վարել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կառավարության հրաժարականը նախատեսված է սահմանադրությամբ վարչապետի մահվան կամ պաշտոնանկության դեպքում: Այն բանից հետո, երբ նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը, նախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Ըստ օրենսդրության, հանրապետության նախագահը նոր վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականից հետո 10 օրվա ընթացքում: Կառավարությունը ձեւավորվում է վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Մարգարյանը մահացել է մարտի 25-ին սրտի կաթվածից: