Յագլանդ. Եվրոպայի խորհուրդը չի մասնակցում ղարաբաղյան կարգավորմանը

Յագլանդ. Եվրոպայի խորհուրդը չի մասնակցում ղարաբաղյան կարգավորմանը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհուրդը դերակատարություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ` պատասխանալեով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցչի հարցին:

«Դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրանք չեն ցանկանում, որ որևէ մեկը դրսից միջամտի: Եվ մենք պետք է հարգենք այդ որոշումը: Սակայն, եթե մեզ խնդրեն մեր ավանդն ունենալ այս հարցում, մենք, անշուշտ, պատրաստ ենք: Հակառակ դեպքում, մենք չենք ցանկանում խնդիրներ ստեղծել»,-ասել է Յագլանդը, հայտնում է Panorama. am-ը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.«ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Ընթերցեք նաև. Նալբանդյան. Եռակողմ հանդիպումից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական չէ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---