Թուրքիան և Իսրայելը կվերականգնեն հարաբերությունները. Բանակցությունները մեկնարկում են հունիսի 26-ին

Թուրքիան և Իսրայելը կվերականգնեն հարաբերությունները. Բանակցությունները մեկնարկում են հունիսի 26-ին

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Իսրայելն ու Թուրքիան մտադիր են հայտնել երկու երկրների միջև դիմակայության հաղթահարման և ամբողջ ծավալով դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին: Դա նախատեսվում է անել մինչև 2016-ի հուլիսի ավարտը, գրում է AFP-ին:

Ըստ աղբյուրների, երկկողմ համաձայնագրի ստորագրման վերջին պահին կարող են որոշակի բարդություններ առաջանալ, որոնք կարող են հետաձգել ստորագրումը: Սակայն, եթե դա տեղի չունենա, առաջիկայում կվերսկսվի համագործակցությունը պաշտպանական և էներգետիկ ոլորտներում, կրկին համատեղ զորավարժություններ կանցկացվեն:

Բանակցություններին կմասնակցեն Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի դեսպանորդ Ջոզեֆ Չեխանովերը: Դեռ հայտնի չէ, թե որտեղ կանցնեն բանակցությունները:

Հուլիսին դիվանագետները կրկին կհանդիպեն պաշտոնապես համաձայնագիրը ստորագրելու համար, որից հետո երկրների դեսպանները կվերադառնան իրենց դեսպանատները և հարաբերությունները Թուրքիայի և Իսրայելի միջև լիովին կվերականգնվեն:

Ավելի վաղ Թուրքիան հարաբերությունների կարգավորման 3 պայման էր առաջ քաշել` ներողություն հայտնելն Իսրայելի կողմից, փոխհատուցման վճարումը զոհվածների ընտանիքներին և տուժածներին, ինչպես նաև Գազայի ապաշրջափակումը:

Ըստ պարբերականի, Իսրայելը համաձայն է Գազայում բուժկենտրոնի կառուցմանը, որի սարքավորումներն ու դեղորայքը թուրքական կողմը կմատակարարի: Հումանիտար օգնությունը կբեռնաթափվի Աշդոդի նավահանգստում և կփոխադրվի իսրայելյան տերմինալներ: Թուրք վարչապետ Յիլդիրիմը գոհունակույուն է հայտնել այս կապակցությամբ` հայտարարելով, թե Անկարային առաջին հերթին հումանիտար օգնության հարցն էր հետաքրքրում:

Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք:

2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ երկրները հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---