Ֆրանսիան պատրաստ է Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել

Ֆրանսիան պատրաստ է Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել

PanARMENIAN.Net - Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր արդեն հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման հարցով: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, միջնորդ հանդիսանալով կողմերի միջև, կշարունակեն կատարել իրենց պարտավորությունները, ինչպես նաև ջանքեր գործադրել վստահության ամրապնդման և հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ արդեն հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը»,-ասել է Բուշեն:

Ըստ նրա, Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր ողջունում է Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպման արդյունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հակամարտության խաղաղ կարգավորման կարելի է հասնել միայն շարունակական և անկեղծ երկխոսության միջոցով»,-հայտարարել է Բուշեն:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.«ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Ընթերցեք նաև. Արցախի վարչապետ. Պահանջում ենք բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության վերականգնում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---