Շփման գծում Ադրբեջանը խոշոր տրամաչափի գնդացիրներ է կիրառել

Շփման գծում Ադրբեջանը խոշոր տրամաչափի գնդացիրներ է կիրառել

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է, բացառությամբ առաջնագծի արևելյան և հյուսիսային ուղղությունների:

Նշված հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից ` կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Որոշ ուղղություններում հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---