Մեսսին ճանաչվել է Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու22 հունիսի 2016 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ճանաչվել է լավագույն ռմբարկուն ազգային թիմի պատմության ընթացքում: Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում նա դարձել է գոլի հեղինակ, որը 55-րդն էր հավաքականի կազմում նրա կարիերայի ընթացքում: Վենեսուելայի հետ 1/4 եզրափակչում (4:1) Մեսսին իրացրել է իր 54-րդ գոլն ազգային թիմի կազմում և հավասարվել է այդ ցուցանիշով Գաբրիել Բատիստուտայի հետ: Մեսսին իր 112-րդ խաղն է անցկացրել ազգային հավաքականի կազմում: Բատիստուտայի ակտվիում 78 խաղ կա: Նա ավարտել է կարիերան 2005-ին: Արգենտինայի հավաքականի պատմության մեջ լավագույն երրորդ ռմբարկուն Էրնան Կրեսպոն է (1995-2007, 35 գոլ, 64 հանդիպում), 4-ր` Դիեգո Մարադոնան 1977-1994, 34 գոլ, 91 հանդիպում), հայտնում է ՏԱՍՍ-ը: Լիոնել Անդրեա «Լեո» Մեսսին արգենտինացի ֆուտբոլիստ է, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող: Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»: Մեսսին «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր է (2009, 2010, 2011, 2012 , 2015թթ.): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |