2 նոյեմբերի 2002 - 18:49 AMT
ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Պրահայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանը ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենան ինչպես ՆԱՏՕ-ի երկրների, այնպես էլ Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի անդամ պետությունների ղեկավարների նիստերը: Հայաստանի պատվիրակության ղեկավար նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա գագաթնաժողովում, ինչպես նաեւ կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ: Պատասխանելով Իրանին հայկական «Լիզին» ընկերության սարքավորման վաճառքի առնչությամբ վերջերս բարձրացված աղմուկի պատճառով Հայաստանին գագաթնաժողովին հրավիրելու հարցում մերժելու հնարավորության վերաբերյալ լրագրողների հարցին` Օսկանյանը հիշեցրել է, որ Հայաստանը Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի լիիրավ անդամ է: