26 մարտի 2007 - 17:59 AMT
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը ցավակցություն է հայտնել Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահվան կապակցությամբ: «Հայաստանը կորցնում է մի պետական գործչի, որը երկար տարիների ընթացքում մեծ դեր է ունեցել իր երկրի համար եւ Հայաստանի պատմության մեջ մնայուն տեղ կզբաղեցնի: Վերջերս Երեւանում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ես առիթ ունեցա ճանաչել եւ գնահատել նրան որպես հմուտ եւ փորձառու քաղաքական գործիչ: Ընդունեք իմ խորին ցավակցությունները Ձեզ, Ձեր կառավարությանը եւ Հայաստանի քաղաքացիներին»,-ասվում է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի ուղերձում: