Հայրապետյանի գործով դատական նիստը հետաձգվել է նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով

Հայրապետյանի գործով դատական նիստը հետաձգվել է նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարան հետաձգել է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի բողոքարկման քննությունը նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով: Այդ մասին Հայրապետյանը հայտնել է նիստում դատավորներին, որին նա մասնակցել է մեկուսարանից տեսակապի միջոցով:

Դատարանը որոշել է նրա մոտ բժիշկ հրավիրել, հայտնել է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 22-ին քննելու է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի դատավճռի օրինականության հարցը:

Ապրիլի 16-ին դատարանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայրապետյանին՝ մեղավոր ճանաչելով նրան և փաստաբան Սերգեյ Անտոնովին նախկին սենատոր, ցմահ ազատազրկված Իգոր Իզմեստևի մորից $700 հազար շորթելու մեջ: Դատախազը պահանջում էր 7 տարվա ազատազրկում:

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը:

Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ: Նրան մեղադրեցին ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստյևի մայրից որդու դատավճիռը բեկանելու հարցում օգնելու պատրվագով 700 հազար դոլար շորթելու մեջ:

Ընթերցեք նաև. Ռուսաստանյան դատարանը կքննի Հայրապետյանի դատավճռի օրինականությունը

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---