Փայլանը դատական հայց է ներկայացրել «Ամենալավ հայը մեռած հայն է» վանկարկած թուրքերի դեմ22 հունիսի 2016 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության` ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքերի կողմից հակահայկական դրսևորումների պատճառով դարձյալ դիմել է դատարան: Փայլանը բողոքի հայց է ներկայացրել 200 հոգու դեմ, ովքեր հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույց են անցկացրել՝ վանկարկելով` «Ամենալավ հայը մեռած հայն է», Haberler-ին հղումով գրում է Yerkir.am-ը: Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում հայ պատգամավորն ասել է. «200 հոգանոց այդ խումբը, որի կազմում, ենթադրում եմ, ազգայնամոլների կուսակցության երիտթևի անդամներ էին, հավաքվել էին Գյումուշսույու թաղամասում՝ որոշման դեմ բողոքելու: Նրանք «Ամենալավ հայը մեռած հայն է» գրություններով երթ են անցկացրել: Այս պաստառներն ատելության բացահայտ դրսևորում են: Այս հանցանքի և սպառնալիքի դեմ բողոքի հայց եմ ներկայացրել»: Փայլանը բողոքի հայցին կցել է նաև դրանք ապացուցող տեսանյութեր: 2015-ին ազգայնամոլների կուսակցության ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելը դժգոհություն էր հայտնել հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանի` Արևմտյան Հայաստանում ընթացող համերգաշարի առնչությամբ: Նա մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հայերի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել: Այդ կապակցությամբ քրդամետ կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նրա դեմ բողոքի հայց էր ներկայացրել: Դատարանը որոշել էր Ադըգյուզելին 6 ամսվա ազատազրկման ենթարկել, սակայն, քանի որ «հանցանքն իրագործվել է համացանցում», դատարանը նվազեցրել է պատիժը՝ 7 ամիս և 15 օրվա ազատազրկում, նաև` 11 հազար 240 թուրքական լիրա դրամական փոխհատուցում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |