Իտալիայում առաջարկել են եվրոյի գոտուց դուրս գալու հանրաքվե անցկացնել22 հունիսի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Հինգ աստղի շարժում» կուսակցությունը, հաջողության հասնելով ընտրություններում, որոշել է պնդել, որ Իտալիան եվրոյի գոտուց դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնի: «Մենք ցանկանում ենք խորհրդակցել ժողովրդի հետ եվրոյի հարցով: Այս պայմաններում եվրոն չի աշխատում: Մենք կարող ենք այլընտրանքային արժույթ առաջարկել կամ «եվրո-2»,-հայտարարել է կուսակցության անդամ և Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լուիջի դի Մայոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ցանկացած այդպիսի հանրաքվե կարող է միայն հանրային կարծիքի ցուցիչ հանդիսանալ, քանի որ Իտալիայի օրենքները թույլ չեն տալիս հանրաքվե անցկացնել միջազգային պայմանագրերից դուրս գալու հարցով: Սակայն եվրոյի հակառակորդների հաղթանակը լուրջ ազդանշան կարող է դառնալ Իտալիայի իշխանությունների համար, հատկապես, ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հնարավորության ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Daily Mail-ի վրա հղումով: Հունիսի 19-ին Իտալիայում տեղի է ունեցել վարչական մարմինների ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ կուսակցությունը մեծ հաջողություն գրանցեց: Վարչապետ դեմոկրատ Մատեո Ռենցին խոստովանել է «5 աստղի շարժման» ակնհայտ և անվիճելի հաղթանակը, որի պատճառն, ըստ նրա, ոչ թե բողոքն է, այլ փոփոխությունների անհրաժեշտությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |