Պապի ուղերձը հայերին. Գալիս եմ՝ ձեր հնագույն իմաստության մեջ թաթախվելու (վիդեո)

Պապի ուղերձը հայերին. Գալիս եմ՝ ձեր հնագույն իմաստության մեջ թաթախվելու

PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան այցին ընդառաջ ուղերձ է հղել հայությանը, որտեղ ուխտագնացություն է անվանել իր այցը ու խոսել դրա նպատակների մասին:

«Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ իրականացնելու, ինչպես կարգախոսն է ասում, այց առաջին քրիստոնյա երկիր: Ես գալիս եմ որպես ուխտագնաց՝ այս հոբելյանական տարին թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե՝ ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից», - ասում է Պապն իր ուղերձում:

«Ձեր պատմությունը և ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են ինձ մեջ հիացմունք և վիշտ: Հիացնումք՝ քանի որ Հիսուսի խաչի և ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կագնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել: Վիշտ՝ այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա», - նշում է Ֆրանցիսկոսը:

«Թույլ չտանք ցավոտ հիշողություններին տիրանալու մեր սրտին, նույնիսկ չարի շարունակական հարձակումներին չհանձնվենք: Գործենք ինչպես Նոյը, ով ջրհեղեղից հետո հոգնեց դեպի երկինք հայացք նետելուց և մի քանի անգամ աղավնի ուղարկեց, մինչև նա չվերադաձրավ ձիթապտղի մատղաշ տերևով», - նշվում է ուղերձում:

«Որպես Ավետարանի ծառա և խաղաղության սուրհանդակ, ցանկանում եմ գալ ձեր մեջ` նեցուկ կանգնելու խաղաղության ճանապարհին գործադրած յուրաքանչյուր ջանքին և միասին քայլելու հաշտության արահետով, որը հույս է ծնում: Թող, որ ձեր ժողովրդի մեծանուն սրբերը` մասնավորապես եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացին, օրհնեն մեր հանդիպումները, որոնց սպասում եմ վառ ցանկությամբ: Հատկապես, սպասում եմ իմ եղբայր Գարեգինին կրկին գրկելու և նրա հետ միասին նոր թափ հաղորդելու դեպի լիակատար միություն տանող ուղուն: Անցյալ տարի Հռոմ էիք եկել աշխարհի տարբեր երկրներից և Սուրբ Պետրոսի շիրմաքարի մոտ բոլորս միասին աղոթեցինք: Հիմա ինքս եմ գալիս ձեր օրհնյալ երկիր մեր հաղորդությունը ամրապնդելու, հաշտեցման ուղով առաջ շարժվելու և մեզ հույսով քաջալերելու համար», - եզրափակում է Պապն իր ուղերձում:

 Ուշագրավ
Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանությանը
Նա նշել է, որ ակնկալում էր զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ