26 մարտի 2007 - 19:26 AMT
Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին իր ցավակցությունն է հայտնել Շառլ Ազնավուրը
Մարտի 26-ի առավոտյան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Շառլ Ազնավուրը խնդրել է իր ցավակցությունը հայտնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին` նրա անժամանակ մահվան կապակցությամբ, նշելով, որ ջերմությամբ է հիշում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումները, որոնցից վերջինը կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում»,-ընդգծել է Ազնավուրը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: