Հայաստանի մասնակցությունը հարեւանության քաղաքականությանը կնպաստի հարաբերությունների զարգացմանը Իտալիայի հետ

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց Իտալիայի դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին` հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ: Ըստ Վարդան Օսկանյանի, կա նշանակալի ներուժ ամուր հիմքեր ունեցող հայ-իտալական հարաբերությունների հետագա զարգացման համար: Նշվեց, որ ԵՄ-ի Եվրոպական հարեւանության քաղաքականությունը լավ հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության խորացման համար: Զրուցակիցները շոշափեցին տարածաշրջանային հարցեր, Իտալիայի հնարավոր ներգրավվածությունը Հայաստանի գյուղական աղքատության վերացման ծրագրերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---