26 մարտի 2007 - 19:35 AMT
Մեծ Բրիտանիայի վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի նախագահին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը Մեծ Բրիտանիայի կառավարության անունից հեռագիր է հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանին` այս տխուր պահին իր ցավակցությունը հայտնելու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին եւ հայ ժողովրդին: Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Երեւանում մարտի 28-ին կիջեցնի իր դրոշները` որպես հարգանքի նշան: