ԶԼՄ-ներ. Սիրիայում 3 ռուս սպա է զոհվել

ԶԼՄ-ներ. Սիրիայում 3 ռուս սպա է զոհվել

PanARMENIAN.Net - Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ մարտերում զոհվել է ևս3 ռուս սպա: Այդ մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները: Սիրիացի զինվորականների հետ զոհվում են նաև ռուսաստանցի զինծառայողներ, գրում է Haqqin.az-ը:

ԻՊ գրոհայինները հայտնում են դեպի Իտրիա ճանապարհին 3 ռուս սպայի մահվան մասին:

Սիրիական բանակի զինվորականները և աշխարհազորայինների ջոկատները զարգացնում են գրոհը Ռաքքայի ուղղությամբ, որը համանուն գավառի վարչական կենտրոնն է և գտնվում է Եփրատի ափին: Ռաքքայի մատույցներ են տեղափոխվել Սիրիայի Հանրապետական գվարդիայի կազմավորումները: Դա վկայում է, որ Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը բացառիկ նշանակություն է տալիս ծայրահեղականների հետ առաջիկա վճռական ճակատամարտին: Զորքերը մոտենում են ռազմական օդանավակայանին, որը գտնվում է Տաբկա քաղաքի արվարձանում` Ռաքքայից 50 կմ հեռավորության վրա:

2015-ի սեպտեմբերի 30-ից ի վեր, երբ Ռուսաստանը սկսեց ռմբակոծել Սիրիայում ահաբեկիչների դիրքերը, ՌԴ ՊՆ-ն հաստատել է առնվազն 12 ռուս զինծառայողի մահը, սակայն անկախ լրագրողներն ու բլոգերները հաստատում են ևս մի քանի մահվան դեպք և հաղորդագրություններ են հայտնաբերել ևս տասնյակ սպանվածների մասին, որոնց մահվան փաստը կառավարությունը չի ճանաչում: 2015-ի մայիսին Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն տեղեկությունների տարածումն արտերկրում ռուս զինծառայողների մահվան մասին, քրեական հանցագործություն է համարվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---