«Կասպերսկու լաբորատորիան» Երևանում ֆինանսական կազմակերպությունների համար սեմինար կանցկացնի23 հունիսի 2016 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Համակարգչային անվտանգության առաջատար «Կասպերսկու լաբորատորիան» հունիսի 24-ին Երևանում սեմինար կանցկացնի ֆինանսական կազմակերպությունների համար` «Հայացք ֆինանսական անվտանգությանը» թեմայով: Սեմինարին կմասնակցեն ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների` բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցիչներ: Սեմինարը կվարեն «Կասպերսկու լաբորատորիայի» առաջատար մասնագետները: Միջոցառումը կբացի Հայաստանում և Վրաստանում լաբորատորիայի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը` ներկայացնելով «Տեղեկատվական անվտանգության խնդիրները ֆինանսական ոլորտում»: Հետո ելույթով հանդես կգա նախավաճառքային աջակցության բաժնի պետ Բուլատ Սիրաևը «Նպատակային գրոհներ ֆինանսական կազմակերպությունների վրա. Ֆինանսական ինդուստրիայի գլոբալ պաշտպանություն` կառավարման կենտրոնից մինչև բանկոմատ», զեկույցով, հայտնում է ԱՌԿԱ-ն: Սիրաևը նաև Kaspersky Interactive Protection Simulation բիզնես-խաղ կկազմակերպի ֆինանսական հաստատությունների համար: «Վերջին տարում Հայաստանում հաճախակի են դարձել կիբերհանցագործությունները, չարագործները գնալով բարդացնում են գումարներ գողանալու եղանակները»,-նշել է Արմեն Կարապետյանը: Նա հավելել է, որ հակազդելու համար կիբերսպառնալիքներին, ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցները պետք է նորագույն գիտելիքներով զինված լինեն ժամանակակից կիբերսպառնալիքների, դրանց դեմ պայքարելու եղանակների ու միջոցների մասին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |