ՃՈ ծառայողները տեսախցիկներ կկրեն՝ կոռուպցիան ու միջնորդությունները բացառելու համար

ՃՈ ծառայողները տեսախցիկներ կկրեն՝ կոռուպցիան ու միջնորդությունները բացառելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության բոլոր ճանապարհային ոստիկանների համազգեստին հատոuկ տեսախցիկներ կֆիքսվեն՝ խախտումների ժամանակ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար:

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, տեսախցիկներն արտադրվում են ՀՀ ոստիկանության հատուկ պատվերով: «ՃՈ պահանջով սարքի համար ստեղծվել է առանձին հայաֆիկացված ծրագիր, ինչը կբացառի ճանապարհային ոստիկանի կողմից որևէ միջամտություն: Ձայնագրող, տեսաձայնագրող, լուսանկարող այս խցիկները մշտապես միացված վիճակում լինելու են ամրացված համազգեստին: Ճանապարհային ոստիկանը չի կարողանա իր ցանկությամբ անջատել սարքը, քանի որ չֆիքսված յուրաքանչյուր րոպեի համար նա պարտավոր կլինի հիմնավոր բացատրություն ներկայացնել ղեկավարությանը: Տեսախցիկը նկարահանում է մոտ 180 աստիճան անկյան տակ: Հիշողությունը 3 օրը մեկ ավտոմատ թարմացվում է, անհնար է ջնջել որևէ տեսանյութ: Գերժամանակակից նկարահանող սարքերը նկարահանում կիրականացնեն գիշեր թե ցերեկ, մինուս 50-ից պլուս 50 ջերմաստիճանի պայմաններում: Կոտրվել, փչանալ, ջարդվել բառերը այս տեսախցիկների համար չեն», - նշվում է հաղորդագրությունում:

Նկարահանած նյութերին հնարավոր կլինի հետևել միայն մեկ համակարգչով և մեկ ծրագրով: «Այս ամենը թույլ կտա առավել մանրամասն հետևել ճանապարհային ոստիկանների գործողություններին և որակապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, տարատեսակ միջնորդություններն ու հեռախոսազանգերը, օգտակար կլինի վիճելի հարցերը լուծել իրական փաստերով», - նշվում է հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---