Իրանում ադրբեջանցի անջատողականներ են ձերբակալվել լրտեսության մեղադրանքով

Իրանում ադրբեջանցի անջատողականներ են ձերբակալվել լրտեսության մեղադրանքով

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները հայտարարել են ադրբեջանական անջատողական խմբավորման 6 անդամի ձերբակալության մասին երկրի հյուսիս-արևմուտքում` լրտեսության մեղադրանքով, հայտնում է Associated Press-ը Իրանի պետական թերթի վրա հղումով:

Ըստ աղբյուրների, կասկածյալները «գաղտնի ռազմական ու տնտեսական փաստաթղթեր էին հավաքում ու փոխանցում թշնամիներին»: Հայտնի է նաև, որ նրանք անջատողական Gamo խմբավորման անդամ են Իրանի Արևելյան Ատրպատական գավառում: Պարբերականը չի հստակեցնում, թե ինչպես են կասկածյալները գաղտնի տեղեկություններ ստացել:

Իրանական ԶԼՄ-ները տեղի պաշտոնյայի վրա հղումով հայտնում են, որ իշխանությունները վերջին շրջանում ոչնչացրել և ձերբակալել են դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող մի քանի մարդկանց:

Իրանում հայտարարում են նաև, որ Թեհրանում և 3 սահմանամերձ գավառներում ձերբակալվել է 10 ահաբեկիչ: Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին, որ անվտանգության ուժերը բացահայտել են ամենամեծ ահաբեկչական դավադրություններից մեկը:

Ըստ հաղորդագրության, կասկածյալները մտադիր էին ահաբեկչություններ իրականացնել ու պայթյուններ Իրանի մայրաքաղաքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---