Աշխարհի արձագանքը Brexit-ին. Սա ամենաուժեղ հարվածն է եվրաինտեգրմանը 1945-ից հետո

Աշխարհի արձագանքը Brexit-ին. Սա ամենաուժեղ հարվածն է եվրաինտեգրմանը 1945-ից հետո

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի նախնական արդյունքները, որոնց համաձայն երկրի քաղաքացիների մեծ մասը քվեարկել է ԵՄ կազմից դուրս գալու օգտին, վկայում են, որ առաջնորդները թերագնահատում են ժողովրդի կարծիքը: Այսպիսի հայտարարություն է արել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

Մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ն լքելու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը

«Քվեարկությունը Մեծ Բրիտանիայում ցույց է տալիս, որ ղեկավարները թերագնահատում են մարդկանց արձագանքն արագ փոփոխվող աշխարհում: Սա դաս է, որը մենք պետք է յուրացնենք արագ և խոնարհաբար»,-գրել է Զանիերը Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ նախագահ Օբաման մտադիր է քննարկել հանրաքվեի արդյունքները Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Նա ասել է, որ Սպիտակ տունը լրացուցիչ մեկնաբանություններ կտա «պատշաճ ժամկետում»:

Չեխիայի խորհրդարանի նախագահ Յան Գամաչեկն իր հերթին հայտարարեց, որ Brexit-ն ամենաուժեղ հարվածը հասցրեց եվրաինտեգրմանը 1945 թվականից հետո:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարել է, որ վշտացած է հանրաքվեի արդյունքներից: Նա նշել է, հանրաքվեի ելքը տխուր է Մեծ Բրիտանիայի համար: «Եվրամիությունը կշարունակի գործել, սակայն պետք է արձագանքի և վերադարձնի մարդկանց վստահությունը: Սա պետք է անհապաղ արվի»,-ասելէ Էյրոն:

Իռլանդիայի Հանրապետության կառավարությունը արտահերթ նիստ կանցկացնի հունիսի 24-ին` քննարկելու համար հանրաքվեի արդյունքները Մեծ Բրիտանիայում, հայտնում է Reuters-ը:

2015-ի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է երկրի` Եվրամիությունից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու օրենք ընդունելու մասին։ Համոնդը նշել է, որ օրինագիծն «ստացել է թագուհու արտոնագիրը», այսինքն, պաշտոնապես հաստատվել է։

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Եվրամիության քաղաքական գերակայությունը Մեծ Բրիտանիայի պահպանումն է ԵՄ–ում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---