Հյուսիսային Իռլանդիայում մտածում են Իռլանդիայի հետ վերամիավորվելու հանրաքվեի մասին

Հյուսիսային Իռլանդիայում մտածում են Իռլանդիայի հետ վերամիավորվելու հանրաքվեի մասին

PanARMENIAN.Net - Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների 55.8 %-ը դեմ է արտահայտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն Հյուսիային Իռլանդիայի ամենամեծ ազգայնական կուսակցությունը ` «Շինն Ֆեյնը», հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից հիմք կհանդիսանա Իռլանդիայի հետ վերամիավորվելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար:

«ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին որոշումը կտրուկ փոխում է քաղաքական իրավիճակն այստեղ` Իռլանդիայի հյուսիսում, և մենք կակտիվացնենք ջանքերն, ուղղված Իռլանդիայի հետ ընդհանուր սահմանի մասին հանրաքվեի անցկացմանը»,-հայտարարել է կուսակցության նախագահ Դեկլան Քիրնին:

Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ունեցած ԵՄ անդամության վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները` հավաքելով ձայների 51,8 տոկոսը:

Նա կարծիք է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները զրկում են Բրիտանիայի կառավարությանը Հյուսիսային Իռլանդիայի շահերը ներկայացնելու իրավունքից, քանի որ վերջինիս բնակչությունը քվեարկել է ԵՄ կազմում մնալու օգտին, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ն լքելու օգտին է քվեարկել ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Միևնույն ժամանակ ըստ Sky News-ի, Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների 55.8 %-ը դեմ է արտահայտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, «կողմ» է քվեարկել 44.2 %-ը:

1921-ին խաղաղ պայմանագիր ստորագրվեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միջև, որի արդյունքում Իռլանդիան ստացավ դոմինիոնի կարգավիճակ, իսկ 1949-ին` լիակատար անկախություն, իսկ Հյուսիսային Իռլանդիան մնաց որպես Մեծ Բրիտանիայի մաս:

Ընթերցեք նաև. Աշխարհի արձագանքը Brexit-ին. Սա ամենաուժեղ հարվածն է եվրաինտեգրմանը 1945-ից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---