Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունն, այն կդադարի գոյություն ունենալ որպես պետություն

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը բուն Թուրքիայի, թուրքական հասարակության մեջ է: Եթե այդ երկիրը ճանաչի Հայոց ցեղասպանությունն, այն կդադարի գոյություն ունենալ որպես պետություն: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի Հայկական ֆեդերացիան (EAFJD) ղեկավար Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, ողջ աշխարհի աչքերում Թուրքիան հանդես կգա որպես ցեղասպան պետություն, որը սպառնալիք է հարեւան երկրների, աառաջին հերթին, Հայաստանի համար: «Շատ է խոսվում այն մասին, թե Թուրքիայի ներկայիս իշխանությունները պատասխանատու չեն 20 դարի սկզբի իրադարձությունների համար, որ Հայոց ցեղասպանությունը պետք է թողնել պատմաբանների դատին: Սակայն այդ տեսակետը ճիշտ չէ: «Հայ Դատի» հանձնախմբերը համոզված են, որ ներկայիս Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, քանի որ հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մերձավոր շրջապատը կազմում էին մարդիկ, որոնք մեղավոր էին հայ ազգի ոչնչացման համար: Այդ պատճառով է, որ նա պատասխանատու է Ցեղասպանության համար: Փաստորեն, Թուրքիայի քաղաքականությունը քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ անփոփոխ է 200 տարի շարունակ»,-ասել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
    Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
    ---