Վրաստանի բնակիչները կկարողանան ընտրել գազի և էլէներգիայի մատակարարներին24 հունիսի 2016 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Անդամակցելով էներգետիկ ընկերակցությանը (Energy Community)` Վրաստանը կպարտավորվի ազատականացնել երկրի էներգետիկ շուկան, այն ավելի ճկուն ու գրավիչ դարձնելով ոչ միայն սպառողների, այլ նաև պոտենցիալ ներդրողների համար: Մասնավորապես, սպառողներին դա թույլ կտա ընտրել գազի ու էլէներգիայի մատակարարներին, քանի որ այսօրվա դրությամբ այդ ոլորտներում փաստացի մենաշնորհներ են գործում ի դեմս ընկերությունների, որոնք սպասրակում են կոնկրետ քաղաքներ կամ շրջաններ, հայտնում է Business-Գրուզիան: Էներգետիկ շուկայի ազատականացումը կվերաբերվի էլէներգիայի և գազի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ շուկային: Դա թույլ կատ էլցանցերն առանձնացնել էլէներգիայի արտադրումից: Այդպիսով, սպառողը կկարողանա էլէներգիա ու գազ ստանալ տարբեր գներով, սակայն արդեն առկա ենթակառուցվածքների միջոցով: Որպեսզի էլէներգիան անխափան մատակարարվի, ցանցի սեփականատերը չպետք է սահմանափակի հասանելիությունն այլ ընկերությունների համար: Բնական գազի ազատ շուկան նույնպես ենթադրում է մրցակցության առկայություն: Գազային ընկերությունները պարտավոր կլինեն տրամադրել իրենց ենթակառուցվածքներն այլ ընկերություններին ևս: Իսկ սպառողը կկարողանա ընտրել մատակարար ընկերությունն ըստ գազի որակի, սակագնի, ծառայությունների որակի և այլն: Վրաստանում գազի տարեկան սպառումը մոտ 2,4 մլրդ խմ է: Վրաստանը «Շախդենիզ« հանքավայրից ստանում է տարեկան 750-800 մլն խմ գազ, 1,4 մլն խմ` SOCAR-ից և ևս 200 մլն խմ` Ռուսաստանից:Այդպիսով` Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից:Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար: 2016-ի առաքումները դեռ ճշտվում են` կախված սպառման մակարդակից:: Նախատեսվում է մինչև 2018 թ. Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գիծ կառուցել, ինչպես նաև այլ համատեղ ծրագրեր իրականացնել: Առաջին փուլում էլէներգիայի փոխադարձ հոսքերի հզորությունը կլինի 350 ՄՎտ, իսկ մինչև 2021թ.` կհասնի 700 ՄՎտ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |