Սփյուռքը երկար է սպասել երկքաղաքացիության մասին օրենքին

PanARMENIAN.Net - Սփյուռքը շատ էր սպասում Հայաստանում Երկքաղաքացիության մասին օրենքի ընդունմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանը: «Երբ հռչակվեց Հայաստանի անկախությունը, մեզնից շատերը հուսով էին, որ նոր հայկական պետությունը կճանաչի մեզ որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ: Սակայն այդպես չեղավ: Այն ժամանակ սփյուռքը շատ էր հիասթափված: Եվ այժմ մենք բարոյական գոհունակություն ստացանք, մենք հայրենիք ունենք, ուր կարելի է գալ եւ անել այն ամենը, ինչ հնարավոր է նրա բարգավաճման համար»,- նշել է նա: Չոբոյանը նաեւ բնական է համարում, որ ՀՀ «տեղացի» քաղաքացիները մտավախություն ունեն, որ սփյուռքն իր ձեռքը կառնի իշխանությունը, նախագահ կընտրի եւ այլն: «Մենք նման ոչ մի բան չենք պատրաստվում անել, օրենքում հստակ նշված են մեր իրավունքներն ու պարտականությունները: Այդ օրենքի ընդունումը ես համարում են չափազանց կարեւոր, նույնիսկ որոշ չափով ուշացած քայլ»,- ընդգծել է EAFJD-ի նախագահը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---