Վնասակար Godless ծրագիրը սպառնում է աշխարհի Android-սարքերի 90%-ին

Վնասակար Godless ծրագիրը սպառնում է աշխարհի Android-սարքերի 90%-ին

PanARMENIAN.Net - Անվտանգության տեղեկատվության մասին Trend Micro բլոգը վարող մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են Godless բջջային վնասակար ծրագրի նոր վարկածը, որը գրոհում է Android 5.1 Lollipop-ով սարքերը:

Ցավոք, դա նշանակում է, որ վիրուսը պոտենցիալ սպառնալիք է աշխարհի բոլոր Android-սարքերի 90%-ի համար: Ըստ Trend Micro տվյալների, նման վնասակար հավելվածներ կան հավելվածների օրինական խանութներում, այդ թվում Google Play-ում, իսկ վարակված է արդեն ավելի քան 850 000 սարք ամբողջ աշխարհում, հայտնում է 4pda-ն:

Խոցելի հատված հայտնաբերելով համակարգում` Godless-ը հսկողություն է ստանում root-ում, իսկ հետո գործում է «տրոյանի» նման` թույլ տալով ցանցահենին հեռահար կարգով կառավարել սարքը և լրտեսել օգտատերին: Godless-ի նոր տարբերակը տարբերվում է նախկինից և աննկատ է մնում` անմիջական կապ չհաստատելով վարակված սարքի օգտատերի հետ: Փորձագետները դա կապում են Google Play-ում անվտանգության համակարգը շրջանցելու հետ:

«Մենք բազում հավելվածներ ենք հայտնաբերել Google Play-ում, որոնք վնասակար ծածկագիր են կրում: Չարանենգ հավելվածները, որոնք մենք տեսել ենք, շատ լայն սպեկտր ունեն. այստեղ կան և լապտեր հավելվածներ Wi-Fi կարգաբերումներով, և տարածված խաղերի կլոններ: Օրինակ, հավելվածը Google Play-ում, որը կոչվում է Summer Flashlight, Godless-ի կոդ էր պարունակում»,-ասվում է հետազոտողների հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---