Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու է ԵԽԽՎ 41 ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից 41 դիտորդ է ժամանելու: Այդ մասին այսօր «Ազատ եւ արդար ընտրությունները` որպես ժողովրդավարության հիմնաքար» մամլո ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Նրա խոսքերով, դիտորդների նախնական առաքելությունը ժամանելու է ապրիլի 9-ին երկրի քաղաքական դաշտի հետազոտման համար: ԵԽԽՎ երկրորդ առաքելությունը անմիջապես հետեւելու է ընտրությունների ընթացքին` մայիսի 9-ից 13-ը:



«Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը կապացուցի Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության եւ եվրաինտեգրման ճանապարհին»,- հայտարարել է ԵԽԽՎ գլխավոր քատուղարի հատուկ ներկայացուցիչը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---