Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը մտադիր է հրաժարվել «ամեն ինչ ներառված է» համակարգից24 հունիսի 2016 - 17:46 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի զբոսաշրջության գործակալությունների ասոցիացիան հայտարարել է, որ անհրաժեշտ է երկրի հյուրանոցներում հրաժարվել «ամեն ինչ ներառված է» համակարգից: Նման առաջարկը բացատրվում է նրանով, որ այն հանգեցրել է եկամուտների նվազեցման, հայտնում է ՌԻԱ Նովոստին թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով: Երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման և ՌԴ հետ ճգնաժամի պատճառով զբոսաշրջությունը Թուրքիայում կորցրել է հիմնական հաճախորդներին, որի հետևանքներն, ըստ փորձագետների, աղետալի կլինեն երկրի տնտեսության համար: Անհաջողությունները, որ կուտակվել են զբոսաշրջային բիզնեսում, կազդեն երկրի ամբողջ տնտեսության վրա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում 1300 հյուրանոց է հանվել վաճառքի Էգեյան և Միջերկրական ծովերի ափին: Ամենից շատ է Անթալիայում վաճառվող հյուրանոցների քանակը` մոտ 410 հյուրանոց, որից 120-ը` 5-աստղանի: Որպես հյուրանոցների վաճառքի պատճառ նշվում են տնտեսական դժվարությունները, զբոսաշրջիկների հոսքի նվազումը եվրոպական երկրներից և ամրագրումների չեղարկումը, ինչպես նաև հյուրանոցների սեփականատերերի պարտքերը բանկերին: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար, ազդեցիկ թուրք քաղաքական գործիչ Էրթուգրուլ Գյունայն ավելի վաղ հայտարարել էր, որ 2016 թ. կարող է ամենաբարդը դառնալ Թուրքիայում օտարերկրյա զբոսաշրջության զարգացման համար վերջին երկու տասնամյակում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |