Պապը կրկին ասում է «ցեղասպանություն»՝ շեղվելով նախապես պատրաստված ելույթից

Պապը կրկին ասում է «ցեղասպանություն»՝ շեղվելով նախապես պատրաստված ելույթից

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին օգտագործել է «ցեղասպանություն» բառն` Օսմանյան թուրքիայի կողմից հայերի ոչնչացումը բնութագրելիս:

New York Times պարբերականը նշում է, որ Պապը շեղվել է իր նախապես պատրաստված «զգուշավոր դիվանագիտական» ելույթից, ավելացնելով «ցեղասպանություն» թեմինը «ողբերգություն» որակումից հետո:

«Տխուր է, որ այս ողբերգությունը, այս ցեսասպանությունն առաջինն էր 20-րդ դարի մարդկության աղետներից, որոնք հնարավոր դարձան ուղեղները մթագնած ռասայական, գաղափարախոսական ու կրոնական նպատակների իրագործման պատճառով», - ասել է նա:

Նույն եզրույթը Ֆրանսիսկոսն օգտագործել էր 2015 թվականի ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ: Նա հայտարարել էր նաև, որ Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններն են:

Կարդացեք նաև. Հռոմի պապը՝ նախագահին. Պատմության ամենաողբերգական պահերին Քրիստոսի մեջ վեր հառնելու ուժ եք գտել

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---