Թուրք գործարարները միացել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի դեմ «պայքարին»

PanARMENIAN.Net - Վաշինգթոնում կայացած ամերիկացի եւ թուրք քաղաքական գործիչների եւ գործարարների 26-րդ ամենամյա կոնֆերանսին քննարկվել է Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հարցը: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, քննարկման եւս մեկ թեմա էր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը: «Ամեն բան ասված է եւ ես հուսով եմ, որ բանաձեւը (Հայոց ցեղասպանության մասին) չի անցնի»,- ասել է Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ Էրգին Սայգյունը Վաշինգթոնում թուրքական դեսպանատանը կայացած ընդունելությանը: Թերթը գտնում է, որ եթե նույնիսկ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունվի Կոնգրեսի կողմից, ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվի: «Անկախ այն բանից, թե ինչպիսի բանաձեւ կընդունի Կոնգրեսը, Ամերիկայի դիրքորոշումը չի փոխվի: Մենք, այնումաենայինիվ, կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը չի անցնի»,- հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան Րոն Ուիլսոնը: Turkish Daily News-ը նաեւ նշում է, որ կոնֆերանսին ներկա են գտնվել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը եւ Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---