Հռոմի պապը Գյումրիում պատարագ է մատուցել. Մասնակցել են հազարավոր մարդիկ (Թարմացված)25 հունիսի 2016 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին՝ 11:20-ին Գյումրի քաղաքի Սուրբ Վարդանանց հրապարակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթակցությամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սկսել է Սուրբ Պատարագը: Դեռ վաղ առավոտից գյումրեցիները սպասում էին Պատարագին: Զննման մի քանի անցակետով անցնելուց հետո՝ համապատասխան տոմսի ու անձնագրի առկայության դեպքում հավատացյալները մուտք էին գործում հրապարակ: Երիտասարդ կամավորականները Հռոմի պապի պատկերով գլխարկներ, շարֆեր ու ջուր են բաժանել: Մարդկանց տրվել են նաև գրքույքներ՝ հայերեն ու իտալերեն աղոթքի տեքստերով: Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը տեղեկացրել է, որ Վրաստանի բոլոր հայաբնակ և ոչ հայաբնակ շրջաններից հազարավոր հավատավոր մարդիկ այցելում են Գյումրի` պատմական պահի ականատեսն ու մասնակիցը դառնալու համար:
«Մենք ինքներս, ովքեր եկել ենք այս ուղտագնացությանը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ուխտավորներն ենք մեր հոգևոր դասի հետ միասին, Սամցխե Ջավախքի տարածաշրջանից ենք` Ախալցիխե, Ախալքալաք Նինոծմինդա շրջանների բնակիչներն ենք, ընդհանուր թվաքանակով մոտ 150 հոգի ենք: Գյումրի այցելում են ոչ միայն Սամցխե Ջավախեթիի բնակիչները այցելում են նաև Կաթողիկե համայնքի ներկայացուցիչները»,-ասել է հոգևոր հովիվը: Նա հայտնել է Պատարագին մասնակցելու նախաձեռնության մասին նախապես տեղեկացրել են հավատացյալներին, իսկ նրանք ցանկություն են հայտնել մասնակցել Գյումրիում մատուցվելիք պատարագին, գրում է Tert.am-ը: 12:05-ին Սուրբ Պատարագն ավարտվել է: Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղիության Հայ քույրերի միաբանություն, Հայաստանյայց առաքելական Ս. եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Հունիսի 25-ի առավոտյան Հայաստանում եռօրյա այցով գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարոգին Բ-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հոգևոր և պետական այրերի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Այնտեղ նրանք ծաղիկներ են դրել ու աղոթել են զոհերի հիշատակին: Կատարվել է բարեխոսական կարգի արարողությունը՝ հայցելով սրբադասված նահատակների բարեխոսությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |