«Բորուսիան» Մխիթարյանին փոխարինելու 2 թեկնածու ունի

«Բորուսիան» Մխիթարյանին փոխարինելու 2 թեկնածու ունի

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիան» բանակցություններ է սկսել «Վոլֆսբուրգի» հետ Անդրե Շյուրլեին ձեռք բերելու նպատակով: Ինչպես հայտնում է Bild-ը, 25-ամյա գերմանացին կփոխարինի Հայաստանի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը մոտ է «Մանչեսթեր յունայթեդ» տեղափոխվելուն:

Անցած խաղաշրջանում Շյուրլեն մասնակցել է բոլոր մրցաշարերի 41 խաղի, 12 գնդակ է խփել և 7 գոլային փախանցում է կատարել, գրում է «Սպորտ էքսպրեսը»:

Ըստ Bild-ի, Դորտմունդի ակումբը որպես փոխարինող Մխիթարյանին դիտարկում է նաև «Բայերի» կիսապաշտպան Կարիմ Բելարաբիի թեկնածությունը:

Նախորդ խաղաշրջանում Բելարաբին ակումբային մակարդակի 49 խաղի է մասնակցել, 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, գրում է Sovsport.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Դորտմունդի «Բորուսիային» £26 մլն է առաջարկել (ավելի քան $38) Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, հայտնում է Daily Mail-ը: Ինչպես հայտնում է Metro-ն, «Բորուսիան» պատրաստ է վաճառել Մխիթարյանին առնվազն £30.8 մլն (ավելի քան $45 մլն): Ավելի վաղ գերմանական ակումբը մերժել էր «ՄՅ»-ի առաջարկը` £19.3 մլն ($28.3 մլն), որից հետո հայտնի դարձավ, որ չի ընդունվել նաև £25 մլն առաջարկը:

Ընթերցեք նաև. «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի համար £26 մլն է առաջարկում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---