Պապի խոսնակ. Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում լռեց՝ խորհելու, աղոթելու պահ էր

Պապի խոսնակ. Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում լռեց՝  խորհելու, աղոթելու պահ էր

PanARMENIAN.Net - Հռոմի պապը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ելույթ չի ունեցել, քանի որ ավելի շատ խորհելու, մտորելու, աղոթելու պահեր էին: Այս մասին հայաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հռոմի պապի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին:

«Ընդհանրապես, Հռոմի պապի ոճին ավելի շատ հարիր է լռությունն ու աղոթքը»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը:

Հռոմի պապի խոսնակի խոսքով, Հայոց ցեղասպանության ինտիտուտ-թանգարանի պատվո այցելուների գրքում Սրբազան Քահանայապետը գրել է ոչ միայն նախապես պատրաստված խոսքեր, այլև ավելացրել է մի քանի խոսք, որոնք բխում են այս օրերի իր փորձառությունից:

Ըստ նրա, Հռոմի պապը ժամանակ չի ունեցել այցելելու թանգարան, բայց թանգարանում պահվում է մի կարևոր փաստաթուղթ՝ Բենեդիկտոս 15-րդի նամակն Օսմանյան սուլթանին, որով նա ուզում էր միջամտել հայերի ցեղասպանությանը. «Կարևոր պատմական փաստաթուղթ է: Հայերը շնորհակալ են նրան այդ միջամտության համար հանուն իրենց փրկության»:

Հունիսի 25-ի առավոտյան Հայաստանում եռօրյա այցով գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարոգին Բ-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հոգևոր և պետական այրերի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Այնտեղ նրանք ծաղիկներ են դրել ու աղոթել են զոհերի հիշատակին: Կատարվել է բարեխոսական կարգի արարողությունը՝ հայցելով սրբադասված նահատակների բարեխոսությունը:

Ֆրանցիսկոս Պապն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:

Հռոմի պապը՝ Գյումրիում. Այստեղ իրականացվել են Եսայի մարգարեի խոսքերը

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---