Շոտլանդիան կբանակցի ԵՄ հետ՝ պաշտպանելով միությունում մնալու իրավունքը

Շոտլանդիան  կբանակցի ԵՄ հետ՝  պաշտպանելով   միությունում մնալու իրավունքը

PanARMENIAN.Net - Շոտլանդիայի կառավարությունը փորձելու է Բրյուսելի հետ շտապ բանակցություններ սկսել, որպեսզի պաշտպանի իր՝ Եվրոպական Միությունում մնալու իրավունքը: Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:

Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով բնակչության մեծ մասը` 52 տոկոսը, կողմ է արտահայտվել Եվրոպական Միությունից դուրս գալուն, մինչդեռ Շոտլանդիայում քվեարկածների 62 տոկոսը նախապատվությունը տվել է Միության կազմում մնալուն:

Սթերջենը խոստացել է կազմավորել փորձագիտական խորհուրդ, որը Բրյուսելի հետ կքննարկի իրավական, ֆինանսական և դիվանագիտական հարցեր, իսկ ինքն անձամբ կբանակցի Եվրոպական Միությունում Շոտլանդիայի անդամության շուրջ, BBC-ին հղումով գրում է Civilnet.am-ը:

Նա ընդգծել է, որ Շոտլանդիայի կառավարությունը համաձայնել է աշխատել օրենսդրության վրա, որը հնարավորություն կտա երկրում անցկացնել անկախության երկրորդ հանրաքվեն:

2014թ. անցկացված անկախության հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի բնակչության 62 տոկոսը կողմ էր արտահայտվել Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն, 38 տոկոսը՝ դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---