114  25.06.16 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու կաթողիկոս Գարեգին Բ-ն էկումենիկ արարողություն ու Խաղաղության աղոթք են անցկացրել Հանրապետության հրապարակում

Հանրապետության հրապարակում անցկացվել է Էկումենիկ արարողությունը (վիդեո)

Հանրապետության հրապարակում անցկացվել է Էկումենիկ արարողությունը

PanARMENIAN.Net - Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի հանդիսապետությամբ Երևանի Հանրապետության հրապարակում սկսվել է էկումենիկ արարողությունն ու Խաղաղության աղոթքը:

Հրապարակում են հավաքված հազարավոր մարդիկ, երկրի հոգևոր և պետական ղեկավարությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի արարողությամբ:

20:36 Հանրապետության հրապարակում շարունակվում է սիմֆոնիկ նվագախմբի համերգը:

19:40 Հռոմի պապը ողջունում է հավաքվածներին. «Իմ համար մեծ պատիվ 1 գտնվել ձեր երկրում: Վերջին տարիներին մեր եղբայրական եկեղեցիների հարաբերություններն ամրացվել են»: Պապn իր ելույթում պապը հայ և թուրք ժողովուրդներին հաշտություն, Ղարաբաղին՝ խաղաղություն է մաղթել

19:36 « Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում` թանկ գնով պաշտպանելով խաղաղությունը մեր երկրի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը`իր բնօրրան հայրենիքում», - ասել է կաթողիկոս Գարեգին Բ.-ին իր խոսքում:

19:10 Գարեգին Բ-ն ու Ֆրանցիսկոսը մոտեցան խորանին՝ ողջունելով ու օրհնելով հավաքվածներին:

Ավելի վաղ hունիսի 25-ին Գյումրի քաղաքի Սուրբ Վարդանանց հրապարակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթակցությամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մատուցել է Սուրբ Պատարագը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---