Ադրբեջանն Իսրայելից հակատանկային մոդուլներով զրահամեքենաներ է գնել27 հունիսի 2016 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարաությունը ներկայացրել է Իսրայելից գնված Sand Cat զրահամեքենաները: Տարածված լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը գնել է այդ զրահամեքենաների առնվազն 4 տեսակ: Հատկապես աչքի է ընկնում մոդելը, որը հագեցած է հեռահար հսկողության էլեկտրաօպտիկական համակարգերով, հայտնում է Haqqin.az-ը: Մեքենաները հագեցած են Mini Samson մարտական մոդուլով, Rafael ֆիրմայի արտադրության 12.7 մմ տրամաչափի NEVT գնդացիրներով: Մեկ այլ զրահամեքենայի վրա տեղադրված է Samson MLS մարտական մոդուլը` կառավարվող հակատանկային հրթիռային Spike LR համակարգով: Samson MLS մոդուլը հագեցած է օպտիկական համակարգերով և լազերային հեռաչափերով, որոնք թույլ են տալիս հետևել թիրախին ցանկացած եղանակային պայմաններում: Ադրբեջանին վաճառված զրահամեքենաները տարբերվում են ստանդարտ մոդիֆիկացիաներից հակահետևակային ականներից պաշտպանության համակարգով: Հետխորհրդային երկրներից Sand Cat զրահամեքենաներ կան Ղազախստանի և Թուրքմենստանի զինանոցներում: . Ավելի վաղ Ադրբեջանն Իսրայելից գնել է 1,6 մլրդ դոլարի ռադիոլոկատորներ, անօդաչու սարքեր, հականավային հրթիռներ, ականազերծման համակարգեր ու հրաձգային զենք:Բաքվում տեղի ունեցած ADEX-2014 սպառազինությունների ցուցահանդեսի շրջանակում բանակցություններ են տեղի ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Իսրայելյան կողմը ցուցադրել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանական համակարգերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |