Թուրքիան և Իսրայելը կհայտարարեն հարաբերությունների կարգավորման մասին27 հունիսի 2016 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Իսրայելն ու Թուրքիան համաձայնության են հասել երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին 6-ամյա սառեցումից հետո: Մանրամասների մասին պաշտոնապես կհայտարարվի հունիսի 27-ին, հայտնում է Deutsche Welle-ն: Կարգավորվել է իսրայելյան հատուկջոկատայինների կողմից Mavi Marmara նավի գրոհի արդյունքում զոհված թուրք ակտիվիստների ընտանիքներին ֆինանսական փոխհատուցման հարցը: Փոխհատուցման ընդհանուր գումարը կկազմի մոտ $20 մլն: Ավելի վաղ Թուրքիան հարաբերությունների կարգավորման 3 պայման էր առաջ քաշել` ներողություն հայտնելն Իսրայելի կողմից, փոխհատուցման վճարումը զոհվածների ընտանիքներին և տուժածներին, ինչպես նաև Գազայի ապաշրջափակումը: Դրանից հետո Իսրայելի դեմ բոլոր դատական հայցերը կկորցնեն ուժը: Բացի այդ, պետությունները կրկին դիվանագիտական առաքելություններ կփոխանակեն: Մանրամասները կհրապարակվեն Հռոմում, որտեղ այցով գտնվում է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Ավելի վաղ Իսրայելի ԶԼՄ-ները հայտնել էին, որ համաձայնության արդյունքում Թուրքիան կարող է հրաժարվել Գազայի անհապաղ ապաշրջափակման պահանջից` փոխարենը հնարավորություն ստանալով հումանիտար բեռներ առաքել Իսրայելի Աշդոդ քաղաքի նավահանգստով: Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք: 2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ երկրները հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |