Վրաստանը հրաժարվում է պարտադիր զորակոչից27 հունիսի 2016 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հունիսի 27-ին, ներկայացնելով ամենամյա զեկույցը, ստորագրել է բանակ պարտադիր զորակոչը չեղարկելու մասին հրամանագիրը: Խիդաշելին նշել է, որ օրենսդիր մարմինը չկարողացավ համապատասխան օրենք ընդունել, սակայն ինքը գտել է ճանապարհը, որը հնարավորություն է տալիս իրեն ինքնուրույն նման որոշում կայացնել և անձնական հրաման արձակել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ես այստեղ ձեր առջև ստորագրում եմ պարտադիր զորակոչը չեղարկելու մասին հրամանագիրը, հետևաբար, այն ուժի մեջ է մտնում»,-հայտարարել է Խիդաշելին: Ավելի վաղ Վրաստանի ՊՆ ղեկավարը հայտարարել էր, որ պարտադիր զորակոչից հրաժարվելու մասին որոշումն ուժի մեջ կմտնի 2017-ին: Ավելի վաղ Վրաստանի Չորրորդ մեխանիզացված բրիգադի 12-րդ թեթև հետևակային բատալիոնի «Ալֆա» վաշտը ներառվել է ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերի (NRF) կազմում՝ պատրաստության երկրորդ աստիճան ստանալուց հետո: Զորամիավորման՝ NRF-ին միացումը հետևել է Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ Noble Partner-2016 զորավարժություններին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |