Samsung Galaxy Note 7-ը աչքի ծիածանաթաղանթի սկաներ կունենա

Samsung Galaxy Note 7-ը աչքի ծիածանաթաղանթի սկաներ կունենա

PanARMENIAN.Net - Համացանցային արտահոսքերի հայտնի հեղինակ Էվանս Բլեսը որոշ մանրամասներ է ներկայացրել ակնկալվող Samsung Galaxy Note 7 վերաբերյալ: Նորամուծություններից մեկը գաջեթում կլինի ներկառուցված աչքի ծիածանաթաղանթի սկաները:

Samsung Galaxy Note 7-ը կունենա Super AMOLED 5,7-դյույմանոց դիսփլեյ QHD թողունակությամբ`2650x1440, 64 Գբ ներկառուցված հիշողությամբ`microSD ձևաչափի քարտերով ընդլայնելու հնարավորությամբ, իսկ Dual Pixel տեխնոլոգիայով 12-մեգապիկսելային տեսախցիկը կաշխատի նույնքան արագ, որքան Samsung Galaxy S7-ը: Դիմային տեսախցիկը կլինի 5-մեգապիկսելանոց, գրում է Gagadget.com-ը:

Սարքն ունի պաշտպանված կորպուս` պաշտպանության աստիճանը IP68, ինչպես Galaxy S7 և S7 еdge մոդելների դեպքում: Պլանշետաֆոնը ներկայացված կլինի սև, արծաթագույն և կապույտ գույներով:

Մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ Samsung Galaxy Note 7-ը կթողարկվի կոր էկրանով, իսկ կախված տարածաշրջանից կունենա Snapdragon 821չիպ կամ Exynos թոփային հարթակ:

Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի կունենա 2016-ի օգոստոսի 2-ին, վաճառքը կսկսվի մի քանի շաբաթ անց:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---