Իտալիայի դատախազությունը մեղադրում է ԵԽԽՎ ադրբեջանցի անդամներին քվեներ «գնելու» մեջ27 հունիսի 2016 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախագահի նախկին տեղակալ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն մեղադրվում է «Շտրասսերի ցուցակով» Ադրբեջանի կառավարության օգտին քվեարկելու համար 2,39 մլն եվրո կաշառք ստանալու մեջ: Ինչպես ասվում է Il Fatto Quotidiano թերթի հոդվածում, Միլանի դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել այս փաստով, հայտնում է contact.az-ը: Քաղբանտարկյալների գծով ԵԽԽՎ հատուկ զեկուցող Քրիստոֆեր Շտրասերը Ադրբեջանի բանտերում պահվող 85 անձանց անունները պարունակող ցանկ էր կազմել` նրանց որակելով որպես քաղբանտարկյալներ: Ադրբեջանի իշխանությունները չէին ընդունում այդ ցուցակը և ամեն ինչ անում էին, որպեսզի «Շտրասերի ցուցակը» չհաստատվեր, այդ թվում՝ կաշառում պատգամավորներին: 2013թ. ԵԽԽՎ հունվարի 23-ի նիստում ցուցակը մերժվեց 128 քվեով, կողմ էր քվեարկել 79 պատգամավոր: Գումարը փոխանցվել էր հեռահաղորդակցային «Բակտելեկոմ» ընկերությունից՝ Վոլոնտեի հետ կապված ընկերությունների հաշիվներին, ընդամենը արվել է է 18 փոխանցում: Վոլոնտեն մեղադրվում է «իր և երրորդ անձանց համար» ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորներ Էլհան Սուլեյմանովից և Մուսլիմ Մամեդովից, ինչպես նաև այլ դեռևս չճշտված ադրբեջանցի քաղաքական գործիչներից կաշառք ստանալու մեջ`ի շահ «Ադրբեջանի կառավարության» հասարակական գործառույթներն իրականացնելու նպատակով: Վոլոնտեի փաստաբաններն անհիմն են համարում ներկայացված մեղադրանքները: Ադրբեջանի իրավապահները չեն մեկնաբանում իտալական դատախազության մեղադրանքները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |