Մոսկվայի քաղաքային դատարանը կքննի Լևոն Հայրապետյանի գործով բողոքը28 հունիսի 2016 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Մոսկվայի քաղաքային դատարանը կքննի հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի, որին մեղադրում են 700.000 դոլար յուրացնելու համար, դատավճռի բողոքարկումը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ նիստը հետաձգվել էր, քանի որ դատավորները պետք է լրացուցիչ ուսումնասիրեին բողոքող կողմի պահանջները: Նախորդ նիստին դատապաշտպանը ներկայացրել էր մի շարք դիմումներ մշակույթի և արվեստի, Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչների կողմից` խնդրելով Հայրապետյանին նշանակել պատժամիջոց, որը չի նախատեսի ազատազրկում: Նշվել է, որ դատապարտյալը հայտնի բարերար է և մի շարք շնորհակալագրեր ունի, այդ թվում Ռուսաստանում օլիմպիական շարժման զարգացման, Ղրիմում հայկական մշակույթի զարգացման համար: Դատապաշտպանները նաև ուշադրությունը հրավիրել էին Հայրապետյանի վատթարացող առողջական վիճակի վրա, որը տառապում է մի շարք խրոնիկ հիվանդություններով: 2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը: Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ: Նրան մեղադրեցին ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստյևի մայրից որդու դատավճիռը բեկանելու հարցում օգնելու պատրվագով 700 հազար դոլար շորթելու մեջ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |