«Ազգային պատկերասրահ» փառատոն. Գյումրիում բարեգործական համերգ-վարպետության դաս կկայանա28 հունիսի 2016 - 11:02 AMT PanARMENIAN.Net - «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի շրջանակում հունիսի 28-ին Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում տեղի կունենա բարեգործական համերգ-վարպետության դաս: Բարեգործական համերգ-վարպետության դասին մասնակցելու են դաշնակահարուհի Սոֆիա Մելիքյանը (Ֆրանսիա), Տրիո Միոլինյանը (Շվեյցարիա), կլառնետահար Գուրգեն Կակոյանը, ջութակահար Ջեմմա Աբրահամյանը և կիթառահար Անդերս Միոլինը: «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ 2016թ.-ի հունիսի 18-ից հուլիսի 7-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը: 2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: Փառատոնի հանդիսավոր բացման համերգը՝ նվիրված աշխարհահռչակ տենոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին, կայացել է Հայաստանի Ազգային Պատկերասրահի Որմնանկարների սրահում: Համերգին մասնակցել են Ալ.Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Ալինա Փահլևանյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր` Հարություն Արզումանյան: Հնչել են Յ.Ս.Բախի, Գ.Ֆ.Հենդելի, Վ.Ա.Մոցարտի, Ջ.Ռոսինիի, Ֆ.Շուբերտի, Գ.Ֆոռեի, Ջ.Բ.Պերգոլեզիի, Ֆ.Դուռանտեի, Ց.Ֆռանկի, Լ.Լուցցիի, Ա.Ստրադելլայի, Ն.Վալենտեի, Գ.Մ.Ֆեռիլլիի, Ս.Ռախմանինովի ստեղծագործությունները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |