ԱՄՆ-ում խստացրել են զենք կրելու արգելքը28 հունիսի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Գերագույն դատարանն ընդլայնել է հրազենի կիրառմամբ տնային բռնության դեպքերի համար պատիժը` այժմ դա կարող է հանգեցնել զենք կրելու թույլտվությունից զրկվելուն: Դատարնի որոշումը կայացվել է ԱՄՆ-ում հրազենի կիրառմամբ հանցագործությունների քանակի նվազեցման անհրաժեշտության մասին կատաղի վեճերի ֆոնին: Դատարանի անդամներն ի գիտություն չեն ընդունել փաստարկները, որ զենք կրելու արգելքը կարղ է կիրառվել միայն այն անձանց հանդեպ, որոնք միտումնավոր են հանցագործություն կատարել: Դատարանում նաև քննարկվել է ԱՄՆ-ում մոտ 20 տարի առաջ ընդունված օրենքը, որով չի թույլատրվում զենք կրել այն անձանց, որոնք աննշան հանցագործություններ են կատարել, որոնք որակվել են որպես ընտանեկան բռնություն: Դատավոր Ելենա Կագանը ասել է, որ օրենքը պետք է «փակի վտանգավոր սողանքները», հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Զենք կրելու իրավունքը բուռն քննարկումների առարկա է ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ հունիսի լույսի 12-ի գիշերը Օռլանդոյի միասեռականների ակումբում հրաձգության հետևանքով 42 մարդ զոհվեց, և 53-ը վիրավորվեց: Հարձակվողը Ֆլորիդայի բնակիչ Օմար Մաթինն էր, որին ոստիկանությունը գնդակահարել էր պատահարի վայրում: Ընթերցեք նաև. ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները նստացույց են արել. Պահանջել են խստացնել զենքի վաճառքը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |