Քիրքուկում սպանված կանայք հայուհիներ չէին

PanARMENIAN.Net - Քիրքուկում սպանված կանայք հայուհիներ չէին, նրանք ուղղակի քրիստոնյաներ էին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Իրաքի Հայերի ազգային վարչության կենտրոնի ղեկավար Պարույր Հակոբյանը: Նրա խոսքերով, սպանությունը կատարվել է կողոպուտի նպատակով:



Մարտի 27-ին AFP-ն հաղորդել էր, որ Իրաքի Քիրքուկ քաղաքում անհայտ զինված անձինք սպանել են երկու հայուհիների: Ոստիկանության ղեկավարի վկայությամբ, կանանցից մեկը 60 տարեկան էր, մյուսը` 80:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---